Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Սարմեն Սաֆյանի 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 969 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ բնակավայրի նախկին մշակույթի տան շենքի 1-ին հարկից (համաձայն սխեմայի) 14,8 քմ ընդհանուր մակերեսով տարածք վարձակալությամբ տրամադրել Սարմեն Սաֆյանին՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. Տարածքի վարաձակալության վճարի չափը 1 քմ-ի համար սահմանել տարեկան 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: |