Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը, Վահիկ Շափաղաթյանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 2655 դիմումը և ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Երևանյան խճուղի 1-ին նրբանցք թիվ 15 հասցեում Վահիկ Շափաղաթյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը հարակից 400,0քմ հողատարածքը՝ որպես տնամերձ, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, օտարել Վահիկ Շափաղաթյանին:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|