Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 30-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ` 8, դեմ` 0, ձեռնպահ` 0 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2019թվականի մայիսի 2-ի թիվ 19-Ա որոշման 1-ին կետում <<հողատարածքը>> բառից հետո ավելացնել «կառուցապատման իրավունքով տրամադրելու» բառերը: |