Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 62-րդ հոդվածներով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 10-Ն որոշումը «Գորիս համայնքի բարեկարգում և բնակարանային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը Գորիս համայնքի 2016 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 13.200.000 /տասներեք միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ իրականացրած և իրականացվելիք աշխատանքների ֆինանսավորման (լուսավորության, աղբահանության, շրջակա միջավայրի պահպանության և բնակարանային տնտեսության), ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման համար (սուբսիդիա): |