Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 30-րդ հոդվածով, հիմք ընդունելով Առնո Առաքելյանի 2019 թվականի դեկտեմբերի 17-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304, կոդ. համ.` 09-003.2-1) 2-րդ հարկից (համաձայն սխեմայի) 30.8 քմ մակերեսով 2 սենյակ վարձակալությամբ տրամադրել Առնո Առաքելյանին 5 /հինգ/ տարի ժամկետով:
2. Տարածքի վարաձակալության վճարի չափը 1 քմ-ի համար սահմանել տարեկան 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ: |