Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ կետով, 63-րդ հոդվածի 1-ին կետով, 64-րդ և 65-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0,01167 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-077-211-0001) և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 0,44503 հեկտար /ծածկ. 09-077-0007-9,10,11,12/ փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա :
2. Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 0,4567 հեկտար մակերեսով հողամասը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
3. Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |