Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28)-րդ կետով, 30-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանարապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափը հաստատելու մասին>> թիվ 106-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություններ և հաստատել նոր խմբագրությամբ՝ հաձայն կից հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանարապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափը հաստատելու մասին>> թիվ 106-Ա որոշման թիվ 2 հավելվածում նախկինում կատարված փոփոխությունները:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից |