Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 10-ի N-2/փ-34 դրական եզրակացությունը և ՀՀ ԿԿ Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2022 թվականի փետրվարի 23-ի N` Կ-23022022-09-0137 որոշումը
- «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Որոտան բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխությանը և որպես առաջնահերթ միջոցառում, պաշտպանական կարիքների համար, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից 0.06 հեկտար, որից բնակավայրերի բնակելի կառուցապատման հողեր՝ 0.04 հեկտար, գյուղատնտեսական այլ հողեր՝ 0.02 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-077-0001-0075 և 09-077-0001-0074) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա (համաձայն հավելվածի):
- Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 0.06 հեկտար մակերեսով հողամասը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
- Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով հողամասը օտարելու մասին» թիվ 10-Ա որոշումը:
- Համայնքի ղեկավարի առաջին տեղակալին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|