Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-ր և 30-րդ հոդվածներով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 5) բ ենթակետի պահանջները և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1․Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի ռազմավարական նշանակության ճանապարհի բարելավման աշխատանքների գնման գործընթացը կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով՝ հաշվի առնելով, որ դոնոր կազմակերպությունը /Կարմիր Խաչ/ ֆինանասական միջոցներ տրամադրելու և աշխատանքներն ավարտելու վերջնաժամկետ է սահմանել մինչև ս/թ սեպտեմբեր ամիսը։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |