Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Արեգունի թաղամասի 100/1 հասցեի հողատարածքը ուղղակի վաճառքով Լաուրա Փարսյանին օտարելու մասին» թիվ 86-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1. Որոշման վերնագրում «100/1» թվերը փոխարինել «101/1» թվերով: 2. Որոշման 1-ին կետում «100/1» թվերը փոխարինել «101/1» թվերով և «արտադրական տարածքը» բառերը փոխարինել «հասարակական գործառնական նշանակության հողատարածքը» բառերով: |