Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման կարգի պահանջներով, հիմք ընդունելով <<Ջինջ>> ԻԽ 15.08.2018թ. թիվ ԷՄ-92 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկությամբ կողմ՝ 12, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
-
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը, ըստ որի առաջարկվում է
· Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն բնակավայրում գտնվող գյուղնշանակության կատեգորիայի 0.04հեկտար հողատարածքը փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` <<կոմունալ օբյեկտների հողերի >> գործառնական նշանակությամբ՝ ՕԿՋ կառուցելու համար:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|