Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի հրահանգի 9-րդ կետի 5) ենթակետը 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող Արևշատ փողոցի թիվ 11 հասցեի տնամերձին կից բնակավայրերի բնակելի կառուցապատման 105.0քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքային սեփականություն: 2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |