Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հավանություն տալ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,04852հա այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-096-0369-0002-ից) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության հողատեսքի՝ առևտրի սրահ կառուցելու նպատակով:
- Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|