Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկը 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Վերիշեն գյուղի 21-րդ փողոցի 25 հասցեում գտնվող /ծածկագիր`09-096-0115-0058, վկայական N20052016-09-0004/ բնակավայրերի բնակելի կառուցապատման 1042.0քմ հողատարածքը, բնակելի տուն կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 810 ՀՀ դրամ: 2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |