Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 2019 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի Աղդուզի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող / վկայական N13022019-09-0016/ գյուղատնտեսական արտադրական նշանակության հողերից 226.5քմ հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղ37-րդ փողոցի թիվ 114/8 հասցեում գտնվող / վկայական N22042019-09-0033/ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 110.0քմ հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղ37-րդ փողոցի թիվ 114/9 հասցեում գտնվող / վկայական N22042019-09-0051/ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 110.0քմ հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղ 21-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող բնակավայրերի այլ հողերից 707.8քմ հողատարածքը /վկայական N25042019-09-0030/, բնակելի տուն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1000ՀՀ դրամ:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղ 3-րդ փողոցի թիվ 1նրբանցք 1/1 հասցեում գտնվող / վկայական 07082014-09-0021/բնակավայրերի այլ հողերից 1056.4քմ հողատարածքը, բնակելի տուն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղի գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության 0.555հա հողատարածքը /վկայական N23042019-09-0040/, էկոտուրիզմի ու ագրոտուրիզմի կազմակերպման նպատակով, 1հա-ի մեկնարկային գինը սահմանելով 350 000 ՀՀ դրամ:
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն գյուղի 11-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող / վկայական N11022019-09-0017/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից 5630.0քմ հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով, 1քմ-ի մեկնարկային գինը սահմանել 200 ՀՀ դրամ:
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղ 37-րդ փողոցի թիվ 114/10 հասցեում գտնվող /վկայական N29042019-09-0016/ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 110.0քմ հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղ 37-րդ փողոցի թիվ 114/11 հասցեում գտնվող /վկայական N29042019-09-0015/ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 110.0քմ հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ: |