Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով <<Կրեդեբ>> ՍՊԸ-ի 22.05.2018թ. թիվ 1362 գրությունը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 14, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Անկախության փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ. 1234661, կոդ.համ 09-003-2-1) 2-րդ հարկից (համաձայն սխեմայի) 132,1քմ ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել <<Կրեդեբ>> ՍՊԸ-ի ն՝ 3 տարի ժամկետով:
- Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 8000 /ութ հազար / ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|