Այսօր: Շաբաթ, 18 Հունվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 28-Ա ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ, 4-ՐԴ, 5-ՐԴ ԿԵՏԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածով, հիմք  ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10, դեմ՝ 0  , ձեռնպահ՝ 0

2019 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 18 շենք թիվ 19 հասցեում գտնվող /վկայական N27052019-09-0016/ բնակավայրերի հասարակական կառուցապատման 36.9քմ  հողատարածքը , հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  3000 ՀՀ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Սարյան փողոց 2-րդ նրբանցքի թիվ 28 հասցեում գտնվող / վկայական N27052019-09-0008/ բնակավայրերի հասարակական կառուցապատման  145.0քմ  հողատարածքը, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1500 ՀՀ դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի  Սալ- Քար թաղամասի թիվ 4/21 հասցեում գտնվող / վկայական N27052019-09-0028/բնակավայրերի հասարակական կառուցապատման 57.4քմ հողատարածքը, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  2000 ՀՀ դրամ:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 30/8 հասցեում գտնվող / վկայական N27052019-09-0021/ բնակավայրերի հասարակական կառուցապատման 616.5քմ  հողատարածքը, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  2000 ՀՀ դրամ:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Քոլատակ թաղամասի թիվ 7 հասցեում գտնվող / վկայական N27052019-09-0011/ բնակավայրերի հասարակական կառուցապատման 407.0քմ  հողատարածքը, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1500 ՀՀ դրամ:

6. Անվավեր ճանաչել 2019 թվականի մայիսի 2-ին Գորիս համայնքի ավագանու ընդունած 28-Ա որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.03 Մբ)
(2.00 Մբ)
(2.13 Մբ)
(2.02 Մբ)
(2.01 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner