Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը, համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 12, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս-Երևան ավտոմայրուղու հարակից <<Շինուհայրի խաչմերուկ>> անվանյալ տարածքում` 6.0քմ հողատարածքը գովազդային վահանակ տեղադրելու համար տրամադրել <<Տաթև հիմնադրամ>> հիմնադրամին 5/հինգ/ տարի ժամկետով, 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|