Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 30-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ` 8, դեմ` 0, ձեռնպահ` 0 ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերից բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին» թիվ 90-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 90-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով, «այգեգործությամբ զբաղվելու նպատակով» բառերը փոխարինել «գյուղմթերքների արտադրություն և ագրոտուրիզմ կազմակերպելու» բառերով: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 90-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 90-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով: |