Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ գյուղի Կենտրոնական փողոց թիվ 29 հասցեի բնակիչ Սևակ Ավագյանի դիմում-խնդրանքը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, Սվետա Ավագյանին, Լարիսա, Սևադա, Սյուզաննա, Սևակ Ավագյաններին ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից 1540քմ վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-110-009-003) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման>> գործառնական նշանակությամբ, բնակելի տուն կառուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|