Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 2019 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գ. Նարեկացու փողոց թիվ 2/36 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից / վկայական N22042019-09-0050/ 90.0քմ հողատարածքը, հասարկական շինություն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գ. Նարեկացու փողոց թիվ 2/35 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից 90.0քմ/ վկայական N29042019-09-0023/ հողատարածքը, հասարկական շինություն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 1/9 հասցեում գտնվող / վկայական N27032019-09-0024/ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից 620.0քմ հողատարածքը, հասարկական շինություն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 1/10 հասցեում գտնվող / վկայական N18032019-09-0058/ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից 2000.0քմ հողատարածքը, հասարկական շինություն կառուցելու նպատակով, 1քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ: |