Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2021թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 43458-2021 գրությունը (համայնքապետարան մուտքագրված՝ 2022 թվականի հունվարի 7) 1․ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Համրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 117-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) 1-ին կետի համարակալումներում <<ա>> տառի փոխարեն գրել <<1>> թիվը, <<բ>> տառի փոխարեն գրել <<2>> թիվը, <<գ>> տառի փոխարեն գրել <<3>> թիվը։
2) 2-րդ , 3-րդ, 4-րդ կետերում <<Հատված>> բառի փոխարեն գրել <<Հավելված>>բառերը:
3) Որոշման կից ներկայացված հատվածներում <<Հատված 1>> բառի և թվի փոխարեն գրել <<Հավելված 1, Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 117-Ն որոշման>> բառերը և թվերը, <<Հատված 2>> բառի և թվի փոխարեն գրել <<Հավելված 2, Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 117-Ն որոշման>> բառերը և թվերը, <<Հատված 3>> բառի և թվի փոխարեն գրել <<Հավելված 3, Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 117-Ն որոշման>> բառերը և թվերը:
4) Որոշման վերջնամասում նշված <<Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ>> բառերից հետո ավելացնել <<Համայնքի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող>> բառերով։ |