Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ, 66-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկությամբ կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Արայիկ Պարոնյանին սեփականության իրավունքով պատկանող Սյունիքի փողոցի թիվ 199,201 հասցեի հասարակական շինության /շվաքարան/ ընդլայնման նպատակով, շինությանը կից համայնքի սեփականություն հանդիսացող Սյունիքի փողոցի թիվ 201/1 հասցեի 240,0քմ հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 09-003-0220-0081, վկայական N10092018-09-0021/,որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արայիկ Պարոնյանին, 1քմ հողի գինը` 810 դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|