Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Քարահունջ բնակավայրի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող
1.1 Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,0200 հա այլ հողատեսքը (0.0172հա՝ կադաստրային ծածկագիր - 09-110-0129, 0.0028հա կադաստրային ծածկագիր - 09-110-1027) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակությամբ՝ ենթակայան կառուցելու համար:
1.2. Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից ընդհանուր 40,0քմ այլ հողատեսքը (թվով 10 հատ, յուրաքանչյուրը 4.0քմ, կադաստրային ծածկագիր՝ 09-110-0129) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակությամբ՝ հենասյուներ տեղադրելու համար:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|