Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետով 1.2022 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 8/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.04հա հողատարածքը /ծածկ. 09-003-0209-0059/՝ բնակելի տուն կառուցելու համար՝ 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 12-րդ փողոց թիվ 30 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0898հա հողատարածքը /ծածկ. 09-096-0069-0034/՝ բնակելի տուն կառուցելու համար՝ 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1300 ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: |