Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով Ռաֆիկ Ղուկասյանի 2022 թվականի նոյեմբերի 16-ի դիմում-խնդրանքը 1.Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 168/22 հասցեում Ռաֆիկ Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի հողամասի ընդլայնման համար, ավտոտնակին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 168/43 հասցեի 0,0029հա (կադաստրային ծածկ. 09-003-0220-0035) հողատարածքը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռաֆիկ Ղուկասյանին 83800 (ութսուներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|