Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 30-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 37 հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 101-Ա որոշման թիվ 3,8,15 և 16 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն կից հավելվածների:
2.Ուժը կորցրած ճանաչել 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 101-Ա որոշման հավելված 3-ում ավագանու 2021թվականի ապրիլի 27-ի թիվ 38-Ա որոշմամբ կատարված փոփոխությունները։
|