Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ, 66-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 38-րդ փողոցի թիվ 41/1,41/2,41/3 հասցեում գտնվող / կադաստրային ծածկագրեր 09-045-0076-0005, 09-045-0676-0002, 09-045-0668-0002, վկայական N22032019-09-0017/ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից 827.2քմ, 150.7քմ, 6.1քմ հողատարածքները, «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի «Ժայռ» համալիրի շինարարության համար, ուղղակի վաճառքով կադաստրային արժեքով օտարել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին / հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.12.2017թ N51-41 արձանագրային որոշումը
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 38-րդ փողոցի թիվ 20,20/1,20/2,20/3,20/4,20/5,20/6 հասցեում գտնվող շենք շինությունները 561.8քմ ընդհանուր մակերեսով ուղակի վաճառքով ՝ 1330 000 ՀՀ դրամով /հիմք «Արաքսուելթի» ՍՊԸ-ի ԱԱԳN19/20 գնահատման հաշվետվությունը/ վկայական N22032019-09-0031/ և շինությունների սպասարկման հողատարածքները, բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից 869.1քմ, 3254.6քմ մակերեսներով, ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով օտարել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին/ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.12.2017թ N51-41 արձանագրային որոշումը
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 7/19/1 հասցեում սեփականության իրավունքով Մասիս Ղևոնդյանին պատկանող ավտոտնակի / վկայական N08012019-09-0038 / սպասարկման համար առանձնացված բնակավայրերի խառը կառուցապատման 143.0քմ հողատարածքը և Անկախության 7/19/2 հասցում գտնվող /վկայական N/N26032019-09-0010/, բնակավայրերի խառը կառուցապատման 57,0քմ հողատարածքը, ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով օտարել Մասիս Ղևոնդյանին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գ. Աշոտի փողոցի թիվ 40 հասցեում Սմբատ Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող տան ու տնամերձ հողամասին հարակից Գ. Աշոտի փողոցի թիվ 40/3 հասցեի /վկայական N12032019-09-0012/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 72.0քմ հողատարածքը, բնակելի տան մոտեցում ապահովելու և սպասարկման կառույցներ կառուցելու նպատակով, ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով օտարել Սմբատ Արզումանյանին :
|