Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում գտնվող Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող 0.0288հա հողատարածքի վրա առկա 362,4քմ մակերեսով շինությունը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
- Սույն որոշման 1-ին կետով համայնքային սեփականություն ճանաչված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, այն ներառել համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի ցանկում
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|