Այսօր: Կիրակի, 19 Հունվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 22
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7/22/2 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՁ ՎՐՈՒՅՐ ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին»  ՀՀ  օրենքի     20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի     18-րդ հոդվածի   1-ին մասի  21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի    57-րդ,  60-րդ, 76-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 14-րդ կետի բ/ ենթակետը և հիմք ընդունելով ԱՁ Վրույր Ղևոնդյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը

1. Գորիսի քաղաքի Անկախության փողոցի թիվ 7/22/2 հասցեում ԱՁ Վրույր Ղևոնդյանին սեփականության իրավունքով պատկանող <<Արարատ>> սուպեր մարկետի հարակից   տարածքից՝ համայնքային սեփականություն հանդիսացող 120,0քմ հողատարածքը,  որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր տրամադրել հրապարակային սակարկությունների միջոցովառանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել ԱՁ Վրույր Ղևոնդյանին, բացօթյա առևտուր կազմակերպելու նպատակով,  1քմ հողի տարեկան վարձավճար սահմանելով` 400 ՀՀ դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner