Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի հրահանգի 9-րդ կետի 5) ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,9605 հա /ծածկագիր՝ 09-003-0327-0068/ և 1,2656 հա /ծածկագիր՝ 09-003-0327-0067/ խոտհարք գործառնական նշանակության հողամասերը, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն, որոնց նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |