Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5.2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության «Հողագրունտի հանույթի կարգ սահմանելու մասին» 2019 թվականի մայիսի 10 N 572-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով <<Ապառաժ>> ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ Դավիթ Մարտիրոսյանի 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 3014 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0
- Տալ համաձայնություն Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի վարչական տարածքում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական մայրուղու 265-270կմ հատվածում 0,24444հա մակերեսով հողատարածքում 12000խմ հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելու համար:
- <<Ապառաժ>> ՍՊԸ-ին վարձակալությամբ, առանց մրցույթի տրամադրել 0,24444հա հողատարածք, 1քմ հողատարածքի վարձավճար սահմանել 25 ՀՀ դրամ, 6 ամիս ժամանակահատվածով:
- Հողագրունտի մեկ խոր. մետրի արժեքը սահմանել 50 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|