Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը, հիմք ընդունելով Վահէ Գալինճեանի լիազոր անձ Ռուզաննա Տոռոզյանի 2019 թվականի մայիսի 2-ի թիվ 1302 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ. Մաշտոցի փողոցի թիվ 66 հասցեում Վահէ Գալինճեանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին հարակից Մ. Մաշտոցի փողոցի թիվ 66/1 հասցեի /վկայական N08102019-09-0048/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 0.01286հա հողատարածքը ընդլայնման և մոտեցում ապահովելու նպատակով, ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով օտարել Վահէ Գալինճեանին :
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|