Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի մարտի 11 թիվ 315-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի թիվ 51-Ն որոշումներով, հիմք ընդունելով «Վարազդատ Առստամյան» ԱՁ-ի կողմից տրված 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ Ե-16/22 տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող, Խնձորեսկ գյուղում գտնվող 0,11750հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողատարածքի (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0120-0170-ից) վրա առկա 1175,0քմ ընդհանուր մակերեսով շինությունը (անասնաշենք), որը ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի թիվ 51-Ն որոշմամբ հաստատված համայնքային գույքի ցանկում և նշված գույքի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
- Սույն որոշման 1-ին կետով համայնքային սեփականություն ճանաչված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, այն ներառել համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի ցանկում:
|