Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշման և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Սյունիք-2ե միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Շուռնուխ բնակավայրի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է համայնքայի սեփականություն հանդիսացող Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից <<Կապի օբյեկտների հողեր>> գործառնական նշանակության 0.0207 հեկտար հողամասը (ծանրաբեռնված 362.4 քմ մակերեսով շենքով) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողերե գործառնական նշանակությամբ՝ առկա շինությունը բազմաբնակարան բնակելի շենքի վերակառուցման համար:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|