Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հինք ընդունելով Կարեն Լազարյանի 2022 թվականի ապրիլի 7-ի թիվ 1675 դիմում-խնդրանքը
- Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 65/52 հասցեում Կարեն Լազարյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական կառուցապատման տարածքի ընդլայնման նպատակով, հասարակական շինությանը կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 65/5 հասցեի 0.0017հա (կադաստրային ծածկ. 09-003-0211-0082) հողատարածքը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Կարեն Լազարյանին (17,0x2887)=49100 (քառասունինը հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|