Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 16 հասցեում գտնվող նախակրթարանի շենքից (վկայական՝ 1102873, ծածկագիր՝ 09-003-014-002-1) 645,1 քմ տարածքը անհատույց օգտագործման նպատակով անժամկետ տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի <<Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |