Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ, 66-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վանքի Տափ թաղամասի թիվ 25 հասցեում Տիգրան Ղարագյոզյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին հարակից Վանքի Տափ թաղամասի թիվ 25/1 հասցեի /վկայական N06082019-09-0024/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 0.11հա հողատարածքը ընդլայնման և մոտեցում ապահովելու նպատակով, ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով օտարել Տիգրան Ղարագյոզյանին :
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|