Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1․Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 1), ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 2), ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 3), ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 4), ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 5), ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 6), ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 7), Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Քարահունջի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 8). Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Վերիշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 9), Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Խնձորեսկի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 10), «Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 11), «Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 12), «Գորիս քաղաքի Գ. Աշոտի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 13), «Գորիսի Շ. Ազնավուրի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 14), «Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոց N 1» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 15), «Սյունիքի մարզի Խնձորեսկի Ա.Սաթունցի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 16), «Ա. Օրդյանի Շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 17), «Գ. Պարոնյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 18),«Գորիսի մանակապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 19), «Գորիս համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 20) աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1-20 հավելվածների:
2․ Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի <<ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 108-Ա որոշումը հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: |