Ղեկավարվելով <<Տեղական ինքնառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, 90-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով <<Արտ Մյուզիք>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի տնօրեն Էռնեստ Պիչիկյանի 2022 թվականի հունիսի 17-ի հրավերը և Նարեկ Մկրտունցի 2022 թվականի հունիսի 23-ի դիմումը 1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի երգեցողության բաժնի սան, <<Արտ Մյուզիք>> արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի 2-րդ կարգի դափնեկիր՝ Դավիթ Վարդանի Հարությունյանի և ուսուցիչ Նարեկ Հենրիկի Մկրտունցի մասնակցությունը 2022 թվականի օգոստոսի 7-ից 13-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք <<Պարային աստղեր>> արվեստի միջազգային մրցույթ փառատոնին ապահովելու նպատակով Նարեկ Հենրիկի Մկրտունցին Գորիս համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 1450000 (մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն։
2․Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը |