Այսօր: Կիրակի, 19 Հունվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 06․
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը, ՀՀ Կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 184-Ն որոշման թիվ 1 հավելվածը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով,  որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

  1. 2021 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը.

1.1 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի 1-ին փողոց թիվ 34 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 445,1քմ հողատարածքը / ծածկ. 09-077-0003-0008/, բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 169 ՀՀ դրամ:

1.2 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի 1-ին փողոց թիվ 26 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 340,2քմ հողատարածքը / ծածկ. 09-077-0003-0004/, բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 169 ՀՀ դրամ:

1.3 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի 1-ին փողոց թիվ 42 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 1022,8քմ հողատարածքը / ծածկ. 09-077-0003-0013/, բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 169 ՀՀ դրամ:

1.4 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի 2-րդ փողոց թիվ 4 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 2491,2քմ հողատարածքը / ծածկ. 09-077-0005-0008/, բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 169 ՀՀ դրամ:

1.5 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի 2-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 9778,2քմ հողատարածքը / ծածկ. 09-077-0004-0024/, բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 169 ՀՀ դրամ:

1.6 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոց թիվ 185/1 հասցեում գտնվող բնակավայրերի այլ հողեր նշանակության 200քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0220-0094/, բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:

1.7 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ.Մաշտոցի փողոց թիվ 14/35 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 19,8քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0091-0001-ից/, մառան կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 7000 ՀՀ դրամ:

 2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.01 Մբ)
(1.01 Մբ)
(1.17 Մբ)
(1.01 Մբ)
(1.02 Մբ)
(627.65 Կբ)
(497.40 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner