Այսօր: Երկուշաբթի, 20 Հունվարի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ, ԱԿՆԵՐԻ, ԲԱՐՁՐԱՎԱՆԻ, ԽՆՁՈՐԵՍԿԻ, ՀԱՐԹԱՇԵՆԻ, ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿԻ, ՇՈՒՌՆՈՒԽԻ, ՈՐՈՏԱՆԻ, ՎԵՐԻՇԵՆԻ ՈՒ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ՀԱՄԱՅՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ մասով, 84-րդ հոդվածի 14-րդ կետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հավելված 2-ով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 23-ի «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար ընտրվելու մասին» N 149-Ա և «ՀՀ Սյունիքի Գորիս համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին» N 150-Ա որոշումները

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ.

2. 2016 թվականի նոյեմբերի 1-ից դադարեցնել`

2.1. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ»

2.2. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ակների գյուղապետարանի աշխատակազմ»

2.3. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բարձրավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ /գյուղապետարան»

2.4. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղապետարանի աշխատակազմ»

2.5. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ /գյուղապետարան»

2.6. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի գյուղապետարանի աշխատակազմ»

2.7. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխի համայնքապետարանի աշխատակազմ»

2.8. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ /գյուղապետարան/»

2.9. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշենի գյուղապետարանի աշխատակազմ»

2.10. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քարահունջի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը։

3. Իրականացնել սույն որոշումից բխող գործառույթների իրականացում («համայնքապետարանիաշխատակազմ» համայնքայինկառավարչականհիմնարկի կանոնադրության,կառուցվածքի, հաստիքացուցակի, աշխատակիցներիթվաքանակի, պաշտոնայինդրույքաչափերի նախագծերի մշակում):

   4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԳՈՌ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.81 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner