Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի կանոններով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 150/23 հասցեի բնակիչ Գոհար Դավթյանի 03.09.2018թ. թիվ 2247 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը համարվող Մաշտոցի փողոցի թիվ 150 շենքի թիվ 23 հասցեի 60.2քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30102018-09-0027 վկայական) սեփականության իրավունքով անհատույց նվիրատվության կարգով օտարել (նվիրել) Գոհար Դավթյանին։
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|