Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի <<Խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 631-Ն որոշումը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի <<Գորիս բժշկական կենտրոն>> ՓԲԸ տնօրենի 24.08.2018թվականի թիվ 171 գրությունը , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 12, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժոսովի անհատական կազմը հաստատելու մասին Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 16-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն՝ <<Արմեն Սարգսյան –Գորիս համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ>> բառերը փոխարինել Հերմինե Պողոսյան- ՀՀ Սյունիքի մարզի <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ - մանկաբույժ-նեոնատոլոգ բառերով: |