Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, 30-րդ հոդվածով, և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի առաջին մասով ու 689-րդ հոդվածով, նկատի ունենալով Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի 2021 թվականի հուլիսի 2-ի N01/21 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղի արվեստի կենտրոնի շենքի առաջին հարկից 127.0քմ տարածք անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել արվեստների կենտոն հիմնադրելու՝ կանանց համար աշխատատեղերի ստեղծման, ձեռարվեստի, զբոսաշրջության ոլորտի զարգացման համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|