Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ մասի, 30-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ, 63-րդ, 64-րդ և 66-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումն, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 21-ի N48 եզրակացությունը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից
1) 67.024 հեկտար, որից 0.0804 հեկտար վարելահող, 66.7187 հեկտար արոտավայր և 0.2249 հեկտար այլ հողատեսք փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ «պատմական և մշակութային հողեր» գործառնական նշանակությամբ.
2) 9.0 հեկտար արոտավայր փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա փոխադրված 67.024 հեկտար մակերեսով հողամասերը նվիրատվության կարգով օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Գյուղատեղի Հին Խնձորեսկ» (միջնադար- 20-րդ դար) պատմամշակութային հուշարձանի տարածք:
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրված 9.0 հեկտար մակերեսով հողամասերը ուղղակի վաճառքով օտարել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հին Խնձորեսկ 2018-2025թթ» ներդրումային ծրագրի իրականացման համար:
4.Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |