Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ կետով, համաձայն Գորիս քաղաքի գլխավոր հատակագիծի
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի թիվ 1 հասցեում Վարդան Մինասյանի և Արև Աբելյանի սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի 0.0462 հեկտար /09-003 կադաստրային ծածկագրով/ արտադրական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակությամբ:
- Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|