Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 89-րդ հոդվածիդրույթներով և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից՝ համաձայն հավելվածի, 9 միավոր հողամասեր անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ անհատական բնակելի տների կառուցման և սպասարկման համար:
- Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|