Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող տարածքները աճուրդ-վաճառքով օտարելու մասին » թիվ 51-Ա որոշման 10-րդ կետում «213.6» թվերը փոխարինել «246.0» թվերով: |