Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ, հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումն, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մարտի 5-ի N35 եզրակացությունը և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից 0.5 հեկտար, որից 0.4709 հեկտար պտղատու այգի (կադաստրային ծածկագիր՝ 09-076-0102-0001-ից) և 0.0291 հեկտար արոտավայր (կադաստրային ծածկագիր՝ 09-076-0102-0002-ից) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
2. Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 0.5 հեկտար մակերեսով հողամասը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
3. Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |